▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի արտգործնախարարի զավեշտալի պատասխանը ԵԽԽՎ պատվիրակներից մեկի գրավոր հարցին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի զավեշտալի պատասխանը ԵԽԽՎ պատվիրակներից մեկի գրավոր հարցին.

Ի պատասխան Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին առնչվող հարցի` Մամեդյարովը բառացիորեն ասել է հետևյալը. <<Եվրոպայի խորհուրդը չունի քաղաքական բանտարկյալ հասկացությունը: Երբ ԵԽԽՎ կսահմանի հստակ չափանիշ քաղաքական բանտարկյալ հասկացության համար, ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին, հակառակ դեպքում այն շատ հիպոթետիկ կլինի>>:
Իր երկրորդ հարցի շարադրման ժամանակ պատվիրակը փաստում է, որ ամենայն հավանականությամբ Մամեդյարովի պատասխանը սխալ է, քանի որ ԵԽԽՎ դեռևս 2012 թվականին ընդունել է 1900 բանաձևը, որի վերտառությունը հետևյալն է <<Քաղաքական բանտարկյալների հասկացությունը /սահմանումը/>>:

Այլ կերպ ասած, այդ չափանիշները առկա են, ուստի Մամեդյարովի պատասխանը ոչ այլ ինչ է, քան պարզունակ խուսանավում իր երկրում առկա խայտառակ խնդիրներից:
Մատնանշելով այլ հիմնավորումներ ևս` պատվիրակը հարց է ուղղել նախարարների կոմիտեին. <<Արդյո՞ք նախարարների կոմիտեն համամիտ է իր ղեկավարի /այդ ժամանակ Մամեդյարովը գլխավորում էր նախարարների կոմիտեն/ վերոնշյալ հայտարարության հետ և ունակ է արդյո՞ք տալ իմ հարցի ամբողջական պատասխանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ղեկավարը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ցուցակը կարող է տրվել, եթե առկա է հասկացություն>>:
Այժմ սպասենք այս հարցի պատասխանին, քանզի թվում է` ամեն ինչ ավելի քան հստակ է:

 

Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին