Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Երկու օր առաջ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հասկացրել, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Եվ դա պետք է փոխադարձ լինի»,- ասել է նա։