Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են։
Նշվում է, որ նրանց տեղափոխում են Բաքու։
Թարմացված․ Ադրբեջանական APA-ն գրում է, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ԱԺ նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից՝ «հանցավոր արարքների համար հարուցված քրգործի շրջանակներում»։ Վերջիններին տեղափոխել են Բաքու։