▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների հերթական ցնդաբանությունը...նրանք դուրս են եկել «հայկական» հետքի վրա

Իսկ հիմա «անհավանական լուրեր» շարքից:

Մեր հարևան ադրբեջանցիները մեզ մեղադրում են աշխարհում կատարված գրեթե յուրաքանչյուր դեպքի, դժբախտ պատահարի, անգամ բնակլիմայական աղետի մեջ մեր վատ ներդրումն ունենալու և հիմնական պատճառը լինելու համար:

Հերթական վառ օրինակը երկու օր առաջ Փարիզի “Charlie Hebdo” պարբերականի խմբագրության վրա ահաբեկչական հարձակման մեջ «հայկական հետք» տեսնելն է:

Ինչպես հայտնի է, վերը նշված թերթում է աշխատել նաև հայազգի երգիծաբան Մաթյե Մադենյանը (Mathieu Madénian), որն ահաբեկչության օրը միայն բախտի բերմամաբ չի գտնվել խմբագրատանը և կենդանի է մնացել: Հայազգի սյունյակագիրը ողբերգությունից մի քանի ժամ առաջ խմբագրին տեղյակ է պահել, որ անձնական զբաղվածության պատճառով չի կարող ներկա գտնվել ժողովին:

Եվ ահա ադրբեջանական atvxeber.az կայքի «լրագրողների» մոտ մտքի փայլատակում է եղել, և նրանք դուրս են եկել «հայկական» հետքի վրա: Նրանք համարում են, որ Մադենյանը համագործակցել է ահաբեկիչների հետ, նրանց տեղեկություններ մատակարարել, և նրա բացակայությունը դրա վառ ապացույցն է: Իրենց զառանցանքը ավելի հաստատուն դարձնելու համար նրանք հիշատակել են ԱՍԱԼԱ-ի անունը:

Քանի որ մեր ազգի մեջ տաղանդաշատ մարդիկ ամենուր են և հայ ազգի պատիվը բարձր են պահում, և քանի որ ադրբեջանցիները նույնիսկ աստղադիտակով չեն կարողանում գեթ մեկ տաղանդավոր մարդ գտնել, ապա ստիպված աչքը գցում են ուրիշի ունեցածի վրա, փնովում, ցեխ շպրտում մարդկանց հաջողությունների և ձեռքբերումների վրա:

Հ. Գ.

Զարմանալի է, ինչպես նրանք մեզ չեն մեղադրել Տիտանիկը ծակելու, խորտակելու մեջ. երևի գլխի չեն ընկել, պետք է անպայման հուշել:

 

Միսակ Բալայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին