Համացանցում հայտնվել ու մեծ աղմուկ է բարձրացրել Սայաթ-Նովայի «Քամանչա» երգը` ադրբեջաներենով ու ադրբեջանցու կատարմամբ,սակայն` «Ալեկոծվեց Սև ծովը» վերնագրով: Աղմուկը սկսել է նրանից, որ ազգությամբ թուրք հայտնի երաժիշտը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է: Ադրբեջանցիներն էլ սկսել են քննադատել թուրքին ու պնդել, թե որ այդ երգն, ինչպես վերջին ամիսների վեճի առարկա դարձած մեկ այլ ստեղծագործություն` «Սարի աղջիկ»-ը, ադրբեջանական է:
Համացանցում էլ տարածված երգի ներքո հայերն իրենց մեկնաբանություններում անընդհատ հիշեցրել են, որ երգը հայկական ժողովրդական է, այն պատկանում է մեծանուն հային` աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: