▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ձերբակալել են Սամվել Շահրամանյանին

Թարմացված․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: «Առավոտ»-ի աղբյուրը քիչ առաջ կապ է հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինը հերքել է իր գերեվարության մասին լուրերը և հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ:

***

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ տեղեկացանք, որ ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները: Հարևան ագրեսոր պետությունը չբավարարվեց Արցախը զավթելով, միջնադարյան բարբարոսների նման ռազմագերիներ տարան` գլխատելով մեր երկրորդ հայկական պետությունը և անգամ իրենց ապօրինի պահանջները բավարարած պաշտոնյաներին չխնայեցին:
Մեր տեղեկություններով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանը դեռևս Ստեփանակերտում են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին