Ադրբեջանական բանակի սպան պայթել է ականի վրա:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, լեյտենանտ Գուրբան Ալիևն ականի վրա պայթել է շփման գծում:
Տուժածին տեղափոխել են մոտակա հոսպիտալ:
Նրա վիճակը գնահատվում է ծանր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը: