▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի փաստաբան․ Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել է, թե ինքը, իբր, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ Արայիկ Հարությունյանին «պաշտպանելու համար», հայտնում են արբեջանական լրատվամիջոցները։

«Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ։ Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել»,-հայտնել է ադրբեջանցի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ապօրինի քրեական գործ էր հարուցել դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին