Ադրբեջանական haqqin.az կայքը ԼՂՀ ՊԲ-ի կողմից գերի վերցված ադրբեջանցի դիվերսանտին ներկայացնում է մեկ որպես հովիվ, մեկ որպես «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ։
Ըստ կայքի նախնական հրապարակումների`գերի ընկած Շահբազ Գուլիևը ադրբեջանցի հովիվ է։«Շահբազ Գուլիևը նախկինում հաճախ է այցելել գրավյալ Քելբաջար»,- լրագրողներին ասել է գերու եղբայրը՝ Իլհամ Գուլիևը։
Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցը փոխել է գերու մասնագիտությունը։ Մեջբերելով ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, կայքը տեղեկացնում է, որ Շահբազ Գուլիևը Թարթառի շրջանի Գափանլը գյուղից է և «Կամազի» վարորդ է աշխատել։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։