ՖԲ-ի օգտատեր հարգարժան Մարիամ Առուշանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անհասկանալիորեն խիստ վրդովված մեղադրում է ՀՀ մշակույթի նախարարին, թե հայ-հարայ հասեք «Ադրբեջանը հպարտորեն հայկական դուդուկ է հնչեցնում» Եվրատեսիլում իսկ Ձեր հեչ պետքը չէ, չեք պայքարում ստի ու կեղծիքի դեմ…
Ես դիտել եմ «Եվրատեսիլի» հեռարձակումը և անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչի՞ց երևաց թուրք-ազերիների հպարտորեն դուդուկը ադրբեջանական ներկայացնելը...Եթե մեղադրենք նրանց դուդուկի հնչյունների տակ երգելու համար, ապա ինչ է մյուս երաժշտական գործիքները միայն այն ազգերը իրավունք ունեն օգտագործել, որտե՞ղ դրանք ծագել են...Չի կարելի ամեն ինչ աբսուրդի հարցնել…
Հատկապես դուդուկի հարցում կարծես թե ողջ աշխարհը գիտես, որ այն հայկական է և հայկական քարոզչամեքենան լավ էլ աշխատել է և աշխատում է այդ ուղղությամբ…Դուդուկի մեր վարպետների ճանաչվածությունն ու լեգենդ դարձած Ջիվան Գասպարյանն էլ ձեզ «նվեր»…
Հա’, ադրբեջանցի այդ աղջկա եվրատեսիլյան երգը իմ կարծիքով առանց դուդուկի հնչյունների ավելի շահեկան կլիներ…