ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը:
Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում:
Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։