panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեցլ է, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել: Հիշեցնենք, որ Ադրբեջանական մամուլն այսօր տեղեկություն է տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես, Haqqin.az-ը հաղորդել է, թե Ադրբեջանում հայ դիվերսանտ է ձերբակալվել:
«ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում: Ադրբեջանական լուրը ապատեղեկատվություն է»,- նշել է նա:
Հարկ է նկատել, որ ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ի տեղեկացմամբ՝ սահմանը հատած անձը 55 տարեկան է, ով հայտարարել է, թե Ադրբեջանում ապաստան է հայցում: Աղբյուրի հաղորդմամբ՝ նրան տեղափոխել է մունիցիպալիտետ, իսկ այնտեղից՝ հանձնել են զինվորականներին:
Ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում համապատասխան մարմինները ստուգումներ են իրականացնում՝ հայտնաբերելու համար արդյոք կա՞ն անհայտ կորած անձինք, թե ոչ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում