▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից. Դավիթ Բաբայան. Արմենպրեսս

Ադրբեջանի կողմից Արցախի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը խուճապ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ արցախցին չի կորցրել իր ուժն ու կորովը եւ պատրաստ է հանուն իր արժանապատվության եւ հանուն երկրի անկախության շարունակել պայքարել: «Արցախցին սգում է երեք զոհերի մահը, սակայն այդ ողբերգական միջադեպը որեւէ ձեւով չի ազդել մեր կորովի, մեր ուժի վրա, եւ արցախցին պատրաստ է հանուն իր երկրի անկախության, հանուն իր ժողովրդի արժանապատվության պայքարել թշնամու դեմ»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Արցախում ուղղաթիռի խոցվելուց հետո շարունակվել եւ ավարտին են հասցվել նաեւ ուսումնամարզական վարժանքները:

 
«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, եւ սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում: Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից` այն էլ անզեն ուղղաթիռին»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ ողջ Արցախն է սգում երեք օդաչուների մահը:
 
Անդրադառնալով դիակների տեղափոխման հարցին, Բաբայանն ասաց, որ առայժմ վաղաժամ է որեւէ կոնկրետ բան ասել, քանի որ քննարկումներն այդ ուղղությամբ ընթանում են: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ` դիակները ետ վերադարձնելու համար»,- ընդգծեց Բաբայանը:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին