▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական «հարցազրույցի» կիքսերը

1.Ուր է զինվորի ակնոցը:

2. Ինչու է նա ադրբեջանական զինվորական հագուստով, ի վերջո «գյավուրին» իրենց հագուստը հագցնելը.....

3. Տղայի երեսը գրիմ արած է, բայց միևնույն է մատնացույց արված աչքի կապտածը երևում է:

4. Գերուն բազկաթոռին և ծառերի հովին և բացօթյա
չեն նկարահանում, առավելևս առանց Կարմիր Խաչի ներկայացուցիչների խոսեցնելու իրավունք չունեն:

5. Վերադառնալով տեխնիկական կիքսերին' բերանի շարժումը թարգմանության հետ չի բռնում և հայերեն հատվածում այդպես էլ չի ասում, որ ինքնակամ եմ հանձնվել:

6.Նույնիսկ ադրբեջանական սարքովի թարգմանության մեջ չի ասվում նվաստացմանը, վիրավորանքին չդիմացա արտահայտություն, իսկ մենք չմտածելով մեր տղային վնասելու մասին ճոխացրած թարգմանել ենք:

Բարձրացրել են ստեղիս խփեց, այնտեղից խփեց հատվածը, բայց ո՞վ:
Ձեզ ի՞նչ ա թվում, որ անուն տված լիներ չէի՞ն բարձրացնի կամ ասում է առավոտվա 7-ին ընկերներով հոգնած էինք: Էնքան դեբիլ են, որ չեն համադրել իրենց իսկ գրածների հետ:

Գերուն նկարելու սա առաջին փորձը չէ, բայց իրենց համազգեստը չեն հագցրել երբևէ:

Մի խոսքով`  փնթի մոնտաժ և ֆիզիկական և հոգեբանական ճնշման վառ ապացույց:

 

Մարիամ Պետրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին