«Ինչ Տավուշում է կատարվում, նույնն էլ Վայոց Ձորի մարզում է, հատկապես՝ Ջերմուկում: 3 կողմից շրջափակման մեջ գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքն այլևս իր նպատակին չի ծառայում: Ջերմուկցիները նպատակահարմար չեն գտնում Ջերմուկում ապրել: Նրանք որևէ մի ձևով իրենց այնտեղ ապահով չեն զգում»,- «Հայելի» ակումբում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Ջերմուկ կատարած իրենց այցից: Ըստ Դանիելյանի՝ Ադրբեջանի ուղղություններից մեկն էլ Վայոց Ձորով է՝ ամենակարճ հատվածով: «Ադրբեջանական հարձակում նախատեսվում է նաև Ջերմուկի հատվածում, որով Ադրբեջանն ամենակարճ ճանապարհով կմիանա Նախիջևանին: Ես վախեցնելու համար չեմ ասում, սա նաև իշխանություններն են իրար հերթ չտալով ասում՝ պատերազմ է լինելու: Հիմա ադրբեջանցիները 2 նպատակ ունեն՝ Ջերմուկը ամբողջությամբ վերցնել իրենց վերահսկողության տակ, ինչպես նաև` Ամուլսարի ոսկու հանքերը»: |
«Ադրբեջանական հարձակում նախատեսվում է նաև Ջերմուկի ուղղությամբ». Գառնիկ Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet