Մեկ շնչով կարդացի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, ում Ադրբեջանում հալածում են այդ ստեղծագործության համար։Գրքում Ագուլիսը (Այլիսը) այնպես պատկերավոր ու կենդանի էր նկարագրվում, որ մտովի տեղափոխվում էիր այնտեղ, շատ հետաքրքիր էին նաև հայուհիների կերպարները, եկեղեցիների և ընդհանրապես քրիստոնեության ընկալումը ու այդ ամենը Բաքվի ջարդերի ֆոնին։ Բացի գեղարվեստական շատ հաջող ձևավորումից, գիրքը նաև անչափ հետաքրքիր է որպես ադրբեջանցու ստեղծագործություն, ով չի ժխտում հայերի ջարդերը ինչպես անցյալում, այնպես էլ Սումգայիթում և Բաքվում ԽՍՀՄ փլուզման շրջանում։ Խորհուրդ կտամ անպայման կարդալ։
Ադրբեջանական գիրք, որում չեն ժխտվում սումգայիթյան ջարդերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet