▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական դիվերսիայից հետո անհետացածն իրականում ոչ թե 14, այլ 17 տարեկան է. «ՀԺ»

«Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով: Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել և նաև մի 14 տարեկան երեխայի առևանգել: Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց»,–գրում է թերթը:

 

-Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:

 

- Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:

 

- Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:

 

- Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:

 

- Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:

 

- Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա:

 

 

«Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կաքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որևէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին