«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ գողացել, տարել եք, ձեր իսկ ասելով` «բերման եք ենթարկել»: 42 հոգի Պռոշյանից էին տարել, հիմա չգիտեմ էլ, որքանով է այդ թիվն ավելացել: Աբրահամն իմ կողքին էր, չկա»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը` ևս մեկ անգամ խստիվ պատվիրելով որևէ առարկա չնետել, ովքեր նետել ու ու նետում են, ներդրված մարդիկ են: «Ոստիկանության կողմից էլ շշեր, վահաններ են նետվում այս կողմ, հայհոյանքներ են տալիս: Մեր աղջիկներից 2-ը ու մի տղամարդ հիմա հիվանդանոցում են»,- հավելեց նա: *** Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարթերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»։
Դիտեք նաև՝ |
«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ գողացել, տարել եք». Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet