Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի հեռարձակմամբ հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով` դատարանն Ազգային անվտանգության ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում: