▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստի առթիվ մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու.«Ժողովուրդ»

«Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվալներ հաղորդել։

Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին։ Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի և Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ այս քրգործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին