Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները՝ տարբեր բարբառներով ու տարբեր երկրների մշակույթին համապատասխան։
Շատ մշակույթներում համբույրը 😗 ողջագուրվելու ձևերից մեկն է։
էսկիմոսներն իրար հանդիպելիս համբուրվում են քթերի ծայրերի հպումով։
🇮🇩 Ինդոնեզիայում նախընտրում են երկու անգամ համբուրել նույն այտը, եթե մյուս անձը հարազատ է։
🇵🇭 Ֆիլիպիններում ավանդական համբույրի դեպքում մարդիկ կբռնեն ձեր ձեռքը և կսեղմեն այն ճակատին՝ որպես հարգանքի նշան:
🇫🇷 Ֆրանսիայում դուք կարող եք գտնել համբույրով դիմավորելու տարբեր եղանակներ. երեքից՝ չորս։
🇦🇷 Արգենտինայում և Ուրուգվայում տղամարդիկ համբուրվում են մեկ անգամ ու ջերմորեն գրկում միմյանց։
🇦🇲 Հայաստանում կանայք 👱♀️👩🦳 հիմնականում մեկ համբույրով են 💋ողջագուրվում։
Տղամարդիկ 👨🦰👨🦳 մտերիմների հետ ձեռքով բարևում 🤝, ջերմորեն գրկախառնվում և մեկ անգամ համբույրով են ողջագուրվում։
Առողջապահության 👩⚕️ համաշխարհային կազմակերպությունը 🌍 զգուշացնում է՝ նոր կորոնավիրուսը հաղթահարելու համար մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորություն, եթե հասարակական վայրերում հանդիպում եք մեր մտերիմներին, ապա պետք է պահե՛նք՝ 1․5-2 մետր հեռավորություն 😷
Ձեր ընտանիքի անդամներն ու հարազատները շնորհակալ կլինեն ձեր հոգատարության ու զգուշության համար։