Դիտեք նաև՝
«Հռիփսիմեն իմ կյանքի լոկոմոտիվն է, ինքը առաջ տանողն է, երբ միասին ինչ-որ բան ենք որոշում անել, ինքը հավատ ներշնչողն է, իմ հաջողության թալիսմանն է: Նրա՝ իմ կյանքում հայտնվելուց հետո իմ հաջողությունները գնալով բացվեցին:
Տղամարդիկ միշտ թափթփված են թեկուզ մտքերում, ինքը տվեց ինձ կարգապահություն, որ իրերը պետք է դասավորենք, որպեսզի պատկերը պարզ լինի: Կյանքի դարակը պետք է դասավորել, որ ամեն ինչ իր հերթականությամբ ու ժամանակին լինի:
Ընտանիքում Շատ կարևոր է սերն ու ջերմությունը, հոգատարությունը: Պետք է այդ սերը ցույց տալ երեխաներին, որ սիրով մեծանան, որ վաղը ընտանեկան խնդիր չունենան:
Ես չեմ ամաչում սիրելուց, սիրուց ամաչելը դա կոմպլեքս է»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը:
Նա նաև պատմել է, որ մայրը մահացել է, երբ ինքը 8 տարեկան էր, իսկ հայրը 2-րդ անգամ է ամուսնացել:
Թերթ.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Իմ 2-րդ մայրն է, ես իրեն մամա եմ ասում, փոքրուց էլ էդպես ենք սովորել, մեր ընտանեկան ֆորմուլան չի քանդվել: Մորական տատիկիս խորհրդով հայրս նորից է ամուսնացել: Հայրս չոր մարդ է, սեր ցույց չի տվել, բայց պահել է մեր ընտանիքի ֆորման:
Ես փոքր էի այդ ժամանակ, հեշտ ընդունեցի: Որոշակի փոքր կոնֆլիկտներ եղել են, բայց ընտանեկան «խորհուրդը» որոշել է, որ այդպես պետք է լինի: Քույրերս ավելի մեծ էին ու գիտակից, իրենց համար ավելի դժվար էր»,- անկեղծացել է Գրիգոր Դանեիլյանը: