Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 1997 թ. ծնված Կարենը (անունը փոխված է՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալը նույնպես եղել է անչափահաս) 2012 թ. հունիսի 8-ին` ժամը 18-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարևանությամբ առկա տարածքում, օգտագործելով մանկահասակ` 04.03.2004 թ. ծնված Ռոմանի (անունը փոխված է) անօգնական վիճակը և, խոստանալով տալ գնդակի օդափուչիկ, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն:
Գործը 2012 թվականի սեպտեմբեր ամսից գտնվում է դատարանի վարույթում։
8-ամյա տղայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրել եկեղեցու մոտ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet