8-ամյա հնդկուհի Սուման Հատունը տառապում է ավելորդ քաշից: Նա 95 կգ է կշռում, ինչի հետևանքով էլ համարվում է աշխարհի ամենախոշոր 8-ամյա երեխաներից մեկը: Սումանի մոր խոսքերով` իրենք անհանգստանում են դստեր ապագայի համար, սակայն դիետաներն իրենց պարագայում ապարդյուն են: Երեխան ուտելիքի բացակայության ժամանակ լաց է լինում:
Աղջիկը ներկայումս չի կարողանում դպրոց գնալ, սակայն ամենամեծ երազանքը մյուս երեխաների նման լինելն է: