▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 խորհուրդ, եթե դուք պատճառներ ունեք կարծելու, որ գաղտնալսում են ձեր հեռախոսը

Եթե դուք պատճառներ ունեք կարծելու, որ գաղտնալսվում եք, և ձեր հեռախոսը «ապրում է երկակի կյանքով», ապա այս խորհուրդները, որ ներկայացրել է 168.am-ը,  կարող են օգտակար լինել կասկածները փարատելու համար։

 

1.  Մարտկոցը շատ է տաքանում

Գաղտնալսման մասին վկայող առաջին ցուցիչը հեռախոսի մարտկոցն է։ Շոշափեք մարտկոցի մասը, երբ հեռախոսը սպասման ռեժիմում է։ Եթե այն տաք է, ապա ամենայն հավանականությամբ հեռախոսը գաղտնալսվում է։ Մարտկոցի տաքանալը խոսում է ծանրաբեռնվածության մասին. հնարավոր է՝  աշխատում է գաղտնի ծրագիրը։

 

2. Մարտկոցը շուտ է լիցքաթափվում

Հեռախոսային լրտեսման մասին վկայող մեկ այլ ցուցիչ է նաև մարտկոցի արագ լիցքաթափումը։ Իհարկե, մարտկոցը ժամանակի ընթացքում կորցնում է իր հատկությունները, սակայն եթե այն անսովոր արագ է սպառվում, ապա հավանականություն կա, որ ձեզնից բացի հեռախոսն օգտագործվում է ևս ինչ-որ մեկի կողմից։ Հեռախոսը կարող է ձայնագրել խոսակցությունները այն ժամանակ, երբ ձեզ թվում է, որ այն պարզապես դրված է սեղանին։

 

3. Հեռախոսը «դիմադրում» է անջատվելիս

Հեռախոսն անջատելը սովորականից երկար է տևում (լույսը չի անջատվում երկար ժամանակ) կամ այն ընդհանրապես անջատել չի լինում։ Իհարկե, դա կարող է պայմանավորված լինել ձեր հեռախոսի սարքային կամ ծրագրային խնդիրներով, սակայն ամեն դեպքում զգուշանալու ևս մեկ առիթ է։ Ընդհանրապես, հեռախոսի «տարօրինակ պահվածքը» կարող է վկայել գաղտնալսման մասին։

 

4. Հեռախոսի ոչ ստանդարտ ակտիվություն

Երբ հեռախոսն աշխատում է (խոսում եք կամ ինտերնետի մեջ եք), պատահո՞ւմ է, որ էկրանի լույսն ինքն իրեն միանա, կամ հեռախոսը ավտոմատ վերագրանցվի ցանցում, անջատվի և միանա։ Եթե այո, ապա դա կարող է նշանակել, որ ինչ-որ մեկը կառավարում է ձեր հեռախոսը։ Ամեն դեպքում՝ ժամանակից շուտ տագնապ մի բարձրացրեք։ Շատ հաճախ հեռախոսի տերերն իրենք են պատահաբար ծրագրեր ներբեռնում, որոնք խաթարում են հեռախոսի նորմալ աշխատանքը։

 

5. Կողմնակի աղմուկ

Գաղտնալսվող հեռախոսը խոսակցության ժամանակ խզումներ է առաջացնում։ Դա կարող է լինել թեթև արձագանքի , խշշոցի տեսքով։ Նման դեպքերում զգույշ եղեք։ Զգուշանալ պետք է նաև այն դեպքում, երբ սպասման ռեժիմով գտնվող հեռախոսը պուլսային աղմուկ է առաջացնում մոտակայքում գտնվող բարձրախոսների մեջ։

 

6. Խզումներ՝ այլ սարքերի վրա

Բջջային հեռախոսը կարող է ազդել մոտակայքում գտնվող սարքերի՝ հեռուստացույցի, մագնիտոֆոնի վրա։ Օրինակ՝ հեռուստացույցի դեպքում կարող է աղավավաղվել պատկերը կամ ձայնը։ Դա նորմալ երևույթ է, եթե խոսում եք հեռախոսով կամ SMS հաղորդագրություն եք ուղարկում։ Սակայն եթե դա տեղի է ունենում սպասման ռեժիմում, ապա դրան հարկավոր է ուշադրություն դարձնել։

 

 7. Տարօրինակություններ՝ ցանցի որոնման ժամանակ

«Օպերատորի ընտրություն» ֆունկցիան օգտագործելիս բջջային օպերատորներից բացի՝ հեռախոսի էկրանին հայտնվում է ձեզ անհայտ օպերատոր՝ թվերի տեսքով։

Նման դեպքերում առանց լրացուցիչ ստուգման կարելի է արձանագրել, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է։ Նկատի ունեցեք, որ հեռախոսի մոդելը որևէ նշանակություն չունի։ Հակառակը՝ որքան ժամանակակից է հեռախոսը, այնքան հեշտ է այն գաղտնալսելը։

 

Հիշեցնենք, որ GSM ցանցում աշխատող բջջային հեռախոսի գաղտնալսումը՝ առանց տիրոջ համաձայնության կամ դատարանի որոշման, ապօրինություն է, որի համար պատիժ է նախատեսվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին