▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ամսական աղջկա դի է տեղափոխվել Արտաշատի ԲԿ․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

Փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում «Արտաշատ» ԲԿ-ից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի:

Այս մասին հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է։ Նա նույն օրը, ըստ հարազատների, տանը հանկարծամահ է եղել։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին