▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

50 միլիոն դոլարի ինտերվենցիա՝ դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով. «ՀԺ»

«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա։ Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում։
Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սվոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեկ բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 միլիոն դոլար, բայց նրանցից ոչ մեկը այդ 20 միլիոնը չի վաճառել։

 

Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա։ Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ։ Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 միլիոն դոլարի ինտերվենցիա իրականացնել։ Պարզ չէ, թե ինչ է անելու ԿԲ-ն, եթե դրանից հետո էլ դրամի արժեզրկումը շարունակվի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին