▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի վիճակը ծանր է

Երեխայի վիճակը ծանր է, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ  մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին