▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 հազար քմ մակերեսով հողակտոր՝ կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտ կառուցելու համար.«ՀԺ»

«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։

 

Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարևանությամբ, Քասախի ձորի պռնկին և ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կարելի է սպասել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը մտադիր է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար ներկայումս բավականին գրավիչ այդ վայրը վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի, որը եկամուտներ կապահովի եկեղեցուն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին