▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 բան, որը ստիպում է մարդկանց ծաղրել Մհերին

Այս երգիչն ի սկզբանե դարձավ քննադատությունների ու ծաղրի առարկա, չնայած, որ ունի հրաշալի ձայն, բայց նրա ամեն մի բառն ու քայլը դառնում է թեմա: Նույնիսկ մազերը կտրելը չփրկեց նրան:

1.Երկար մազերը

Երբ Մհերը հայտնվեց հայկական շոուբիզում նրա ոչ ստանդարտ կերպարը միանգամից բոլորին խրտնեցրեց: Ոչ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել երկար մազերով տղաների, նույնիսկ Անդրեի մազերն այդքան երկար չէին: Սա բազմաթիվ ասեկոսեների ու անեկդոտների տեղիք տվեց: Օրինակ նրա ուղիղ հարդարած մազերին կարող էր նախանձել ցանկացած աղջիկ:

2.Ձայնն ու կանացի ժեստիկուլյացիան

Ձայն ասելով` նկատի չունեմ վոկալը, այլ` խոսքը, որը մի տեսակ ռուսական ակցենտով է ու նվնվալով, դրա մեջ մի տեսակ մեղկություն կա, որն այդքան էլ սազական չէ տղամարդուն:

3.ՄգեՌ ԱՌմենիա

Յուրմալայում Նոր Ալիք մրցույթից հետո նրան կպավ ՄգեՌ ԱՌմենիա մականունը ու մինչև հիմա պոկ չի գալիս, բայց պետք է խոստովանել, որ դա գտած անուն է:

4.Աղանդավոր լինելը

Իրականում իմ համար կարևոր չէ մարդու աղանդավոր կամ բուդդիստ լինելը, բայց բազմիցս Մհերը հայտնվել է մանր-մունր սկանդալների կենտրոնում, որտեղից չի կարողացեք չոր դուրս գալ: Դրանցից մեկը նրա աղանդավոր լինելու թեման էր, որն անընդհատ շահարկում են:

Աղբյուրը` bibar.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին