Թուրքական 360Ttr.com կայքը Անիի Մայր տաճարում 3D տուր է պատրաստել: Կայքում տեղադրված վիրտուալ տուրի շնորհիվ հնարավոր է պատմական այս կառույցը ներսից ու դրսից մանրամասն ուսումնասիրել: Գրում է ermenihaber.am-ը:
Հնարավոր է նաև խոշորացնել կամ փորքացնել կադրերը: Ներկայումս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Անիի Մայր Տաճարը, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին է, կառուցվել է 989-1001 թթ Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։
Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:
Տուրը դիտելու համար սեղմեք այստեղ: