▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

38-ամյա կինը վարագույրը կախելու ժամանակ վայր է ընկել 7-րդ հարկից և մահացել

 Asekose.am-ին ականատես քաղաքացիները հայտնեցին, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 13:00-ի սահմաններում դժբախտ դեպք է տեղի ունեցել. իր բնակարանի բաց պատշգամբի վարագույրը կախելու ժամանակ Ծովինար Շարոյանը ընկել է 7-րդ հարկից և մահացել:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին