▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36 ամյա երևանցին ԴԱՆԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ ՓՈՐՁԵԼ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ ՄՈՐԸ. քրեական գործը դատարանում է

2011 թվականի մայիս ամսին Վահան խաչատրյանը ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բռնաբարել հարազատ մորը:

Գրում է  shamshyan.com կայքը` հղում անելով datalex.am դատական պորտալին:

Ըստ մեղադրանքի Վահան Խաչատրյանը, 2011թվականի մայիս ամսին, (օրը չի նշվում հեղ.), ժամը 24.00-ի սահմաններում, իրենց` Նոր Նորքի 8 զանգ. 29 շենքի 7 բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նույն բնակարանում բնակվող մոր` Վալյա Հայկազի Ջանջուղազյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ և նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև քաշ է տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել է փախուստի:

Մորը բռնաբարել ցանկացող ամբաստանյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով՝ հանցափորձ, որը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով և ՀՀ քրեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասով՝ բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին