▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա մայրը հղիության 31-րդ շաբաթում եռյակ է լույս աշխարհ բերել

Մեր տեղեկություններով «Էրեբունի» բժշկական կենտրոնում օրերս եռյակ է ծնվել: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը հաստատեց տեղեկությունը` նշելով.

«32-ամյա մայրը հղիության 31-րդ շաբաթում լույս աշխարհ է բերել երկու տղա և  մեկ աղջիկ: Աղջիկը` 1 կգ 580 գրամ քաշով, տղաները` մեկը 1 կգ 650, մյուսը` 1 կգ 250 գրամ քաշով: Թե’ մայրը, թե' բալիկներն իրենց շատ լավ են զգում»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:

Հարցին, թե հաճա՞խ են  նման դեպքեր գրանցվում, Էրեբունի» ԲԿ-ի լրատվական ծառայության ղեկավարը պատասխանեց, որ նմանատիպ դեպքեր հիմա շատ են լինում:

«Նման դեպքեր հիմա շատ են լինում: Հիմա էլ ենք սպասում եռյակի ծնունդի: Լինում է, որ սովորական ճանապարհով բեղմնավորված կանայք են եռյակ ունենում, լինում է, որ եռյակի ծնունդը պայմանավորված է լինում արհեստական բեղմնավորմամբ»,-նշեց Շուշան Հունանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին