«30-ից հետո մի շրջան եղավ, երբ բոլորը հարցնում էին, երբ ես ամուսնանալու, բայց 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ: Ես ճնշված չեմ այդ հարցերով: Երբ կամուսնանամ՝ կամուսնանամ: Կարծում եմ, յուրաքանչյուր կին, որքան էլ ուժեղ և ինքնուրույն լինի, միևնույն է, ինքը թույլ է, այսինքն՝ տղամարդու գործոնը շատ կարևոր է:
Անգամ, եթե դու կայացած ես, հարուստ ես, ինձ թվում է՝ տղամարդու կողքին թույլ լինելը շատ «հավես» բան է, ինձ համար դա է ազատությունը, որ դու կարող ես թուլանալ:
Մտածում եմ, գուցե այսօր տղամարդիկ են դարձել ավելի թույլ, դրանից է, որ շատ կանայք միայնակ են մնում: Կանայք իրենց կանացիությունն են կորցրել, բայց դա, ինձ թվում է, լավ ապրելուց չի լինում: Ինքնապաշտպանական շերտն ուժեղացնում են, բայց ներսից չկա այնպիսի կին, որ փխրուն չլինի: Դա զուտ արտաքին շերտն է: Երբ կինն ասում է՝ ես ուզում եմ մենակ մնալ, դա կոմպլեքս է, չի ուզում, որ իմանան, թե ինքն ինչքան է ուզում մենակ չմնալ: Ես չեմ ուզում մենակ մնալ»,- «Իմունիտետ» հաղորդաշարի ժամանակ անկեղծացել է դերասանուհի Անի Լուպեն:
Դիտեք նաև՝