▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 անհավանական փաստ, որ երբեք չէիք պատկերացնի

Աշխարհը լի է զարմանալի փաստերով ու իրադարձություններով, որոնք ամեն օր կատարվում են մեզ հետ։ Բայց
դրանցից շատերը մենք պարզապես չենք նկատում։
Ստորև հավաքել ենք հետաքրքիր ու անհավանական մի քանի փաստեր, որոնք թույլ կտան կյանքին նորովի նայել։
1. Բացված վիճակում մարդու թոքերի մակերեսը գրեթե հավասար է թենիսի դաշտի մակերեսին։


2. Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով ի զորու է ուղիղ գիծ գծել։
3. Տաք ջուրը հրդերն ավելի արագ է հանգցնում, քան սառը ջուրը։
4. Որքան էլ փորձեք՝ անհնար է հիշել, թե ինչից սկսեց երազը։
5. Ծխելուց առաջացող հիվանդությունների պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ սիգարետի ծխում առկա քաղցկեղածին
նյութերը։
6. Երաժշտություն լսելիս՝ մարդը կարող է կարճ ժամանակահատվածում ավելի շատ ալկոհոլ խմել։
7. Շիկահերների մորուքն ավելի արագ է աճում, քան սևահերներինը։
8. Մարդիկ ավելի շատ հավատում են շշուկով ասածին։
9. Այրվող փայտի ծխի մեջ 30 անգամ ավելի շատ քաղցկեղ առաջացնող նյութ կա, քան սիգարետի ծխում։
10. Բանանը միակ միրգն է, որից անգամ նորածինները ալերգիա չունեն։
11. Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 40%-ը պատկանում է ընդամենը 6 պետության։
12. Մեղուները կարողանում են հիշել միմյանց «դեմքերը»։
13.  Երաժշտությունը կարող է ցավը պակասացնել։
14.  Հրդեհների ժամանակ ավելի շատ մահանում են ծխում առկա ածխածնի մոնօքսիդից (շմոլ գազ) խեղդվելու
արդյունքում, քան ֆիզիկապես այրվելիս։
15. Աշխարհում ամեն հինգերորդ զույգը ծանոթանում է սոց․ ցանցերի միջոցով։
16.  Սոց․ ցանցերը նաև աշխարհում ամեն երրորդ բաժանման դեպքի պատճառ են։
17. Առողջ մնալու համար տղամարդկանց անհրաժեշտ է շաբաթը երկու երեկո անցկացնել տղամարդկանց
ընկերակցությամբ։
18. Տղամարդիկ, ովքեր համբուրում են իրենց կանանց տանից դուրս գալիս, միջինում 5-7 տարով ավելի երկար են
ապրում, քան տղամարդիկ, ովքեր դա չեն անում։

19. IQ-ի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ միջինից ավելի երկար են ապրում, իսկ կանայք՝ ավելի կարճ։
20. Աշխարհում ամենամաքուր ալկոհոլային խմիչքն օղին է։
21. Իր կյանքի ընթացքում մարդը միջինում 40 տոննա սնունդ է ուտում։
22. Խնձորի սերմը թունավոր է, քանի որ պարունակում է 0,6% սինիլային թթու։
23. Մեղքի երկարատև զգացումը կարող է իմունային համակարգի խանգարման պատճառ դառնալ։
24. Ծամոն ծամելու գործողությունն արագացնում է ուղեղի աշխատանքը։
25. Բնական մեղրը պիտանելիության ժամկետ չունի․ այն չի փչանա անգամ մի քանի հազար տարի անց։
26. Կապուտաչյա մարդիկ մթության մեջ ավելի լավ են տեսնում։
27. Կոկա Կոլան օգնում է ստամոքսի խանգարման, սրտխառնոցի ու կոկորդի ցավի ժամանակ։
28. Քաղցր բամբակը հայտնագործել է ատամնաբույժը։
29. Ժպտալիս՝ մարդու դեմքի 17 մկան է աշխատում։
30. Պատմության մեջ ամենաթանկ ֆիլմը «Կարիբյան ծովի ծովահենները․ աշխարհի ծայրին» ֆիլմն է, որի բյուջեն
կազմել է $379 միլիոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին