▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 զոհ, 7 վիրավոր՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Թարմացված․ Հոկտեմբերի 3-ին, ժամը 17։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս-ն, Պ. Ա-ն, Ա. Կ-ն (ծնված 1984թ.), Ա. (ծնված 1993թ.) և Ա. (ծնված 1978թ.) Ա-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016թ.) և Ս. (ծնված 2011թ.) Հ-երը:
Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին