▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ին էլ կպատվեի՝ տալով 41.000 դրամ ու խրճիթ

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները:
Այս փոփոխություններով պաշտոնաթող նախագահներին ցմահ տրամադրվում է տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա: Բացի այդ, պաշտոնաթող նախագահները կստանան հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսելով այս նախագծի մասին՝ ասաց, որ հարգանքը պետք է ծնվի գործողություններից:

« Հետ տարեք այս օրինագիծը: Նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում հայ ժողովրդին բոմժ են դարձրել, մարդիկ քաղցած են քնում գիշերը, տատիկ-պապիկները 41.000 դրամ թոշակով չեն կարողանում ապրել, ձմռանը չեն կարողանում տաքանալ: Օրինակ ես այս նախագահներին կպատվեի՝ տալով 41.000 դրամ ու խրճիթ: Այս սա պետք է լիներ նրանց պատվելու միջոցը, ոչ թե բերել, արտոնյալ պայմաններով թոշակ տալ»,-ասաց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին