▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 25.02.2025 lang.iso lang.iso lang.iso

3 հայտնի կանանց բացահայտել եմ,ամուսին ու երեխաներ ունեն. Ռոզա Ֆիլբերգը`ամուսնու և կոլեգաների անառակության ու դավաճանության մասին

2019 թվականին հայտնի դարձավ, որ երգիչ Մհեր Արմենիայի քույրը`Ռոզա Ֆիլբերգը, նշանվել է։ Այս մասին հայտնել էր հենց Մհերը։ Վերջինս Instagram-ի իր էջում հրապարակել էր քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարը։

«Ես սրտանց շնորհավորում եմ քեզ, քույրիկս, այս կարևոր իրադարձության առիթով: Այս կյանքում մարդու համար ամենակարևորը սեփական ընտանիքի ստեղծումն է: Շնորհավորում եմ քեզ նշանադրության առիթով։ Սպասում ենք հարսանիքին»,- գրել էր երգիչը։

Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ երգչուհին ամուսնացել է: Թեև ոչ հաճախ, սակայն երբեմն Ռոզան իր և ամուսնու համատեղ լուսանկարներն էր հրապարակում, որտեղ նրանք միմյանց հետ գրկախառնված էին: Ջերմ կադրերին ուղեկցում էին նաև ջերմ նկարագրություններ:

Սակայն պարզվում է, նրանց միությունը ոչ միայն կարճ կյանք է ունեցել, այլև բաժանումն ու հետագա զարգացումներն անսպասելի են եղել:

Արդեն 2 օր է` երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակում է սթորիներ և այդպիսով ակնարկում իր շրջապատում գտնվող մտերիմ կանանց դավաճանության, ամուսնու անառակության մասին: Ինչպես ենթադրվում է Ռոզայի հրապարակումներից`տարիներ շարունակ ինքը խաբված է եղել, իսկ իր խոսքով`շրջապատի հայտնի կանայք էլ իր ամուսնու հետ դավեր են նյութել իր դեմ: Ռոզայի խոսքով`տվյալ կանայք մտել են իր տուն ու կապ են ունեցել իր նախկին ամուսնու հետ: 

«Կոլեգաներիս եմ ուղղում: Աղջիկներ, ովքեր ինտիմ կապի մեջ են եղել նրա հետ, ինչպե՞ս եք:Միգուցե հրապարակե՞մ Ձեր խոսակցությունները: Ինձ թվում է` հետաքրքիր կլինի»:

Ռոզան նշել է, որ վերոնշյալ`իրեն դավաճանած, խաբած կանանցից 2-ը ամուսիններ և երեխաներ ունեն: Երգչուհին մի քանի անգամ ակնարկել է նրանց հայտնի լինելը:

«Պաչիկներով վարտիքներ…. Սպասեք»,- հրապարակումներից մեկում գրել է Ռոզան:

Աղբյուրը՝ ՍթարՆյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին