▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27-ամյա տղամարդը սեքսի ժամանակ մահացել է սրտի կաթվածից

Բաշկիրիայում` այգում կայանված մեքենայում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ: Այս դեպքը ցնցել է բնակիչներին: Նախնական տվյալներով ապրիլի 14-ի երեկոյան ՈՒֆայի 27-ամյա բնակիչը մեքենայով եկել է իր 21-ամյա ընկերուհու մոտ և պատրաստվել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Հանկարծակի նա վատ է զգացել, կորցրել գիտակցությունը:  Աղջիկը շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկները տեղ հասնելով` արձանագրել են երիտասարդի մահը: Ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածնէ  դարձել. տեղեկանում  է «Վեստի»-ն: Հիշեցնենք, որ պատմությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ մարդու մահվան պատճառ է դարձել գագաթնակետին հասած կիրքը: Ոմանք նույնիսկ այս մահը «քաղցր» կամ «թագավորական» են անվանում: Flagranto morto կամ մահ` իջեցված տաբատով. այսպես են մահացել, օրինակ, Կարլոս Մեծը, Հռոմը նվաճած Աթիլլան, ԱՄՆ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆելիքս Ֆորան և Flagranto morto են անվանում Հռոմի պապերից մեկի` Հովհաննես 13-րդի մահը: Այս ցանկում կան նաև մի շարք հայտնի դերասաններ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին