▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23-ամյա գեղարքունիքցին նկարահանել է ծանոթուհու եւ նրա զուգընկերոջ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊՆ ու ՏԱՐԱԾԵԼ ՀԵՌԱԽՈՍՈՎ

 

Գեղարքունիքի մարզում 23-ամյա Հ.Մ-ն առանց ծանոթուհու համաձայնության  իր մեքենայում նկարահանել է 17-ամյա Կ.Կ-ի եւ 21-ամյա Ա.Կ-ի միջեւ փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող սեռական ակտը եւ այն ապօրինի տարածել:

Այս մասին գրում է news.am -ն ու նշելով, որ  գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ներկայացնում մանրամասներ.

23-ամյա Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց Կ.Կ-ի համաձայնության իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսի տեսախցիկով, իր անձնական օգտագործման ՎԱԶ 2103 մակնիշի  ավտոմեքենայում նկարահանել է անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող պոռնկագրական բնույթ ունեցող, 17-ամյա Կ.Կ-ի եւ 21-ամյա Ա.Կ-ի միջեւ փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող սեռական ակտը եւ այն ապօրինի` անլար հաղորդակցման ճանապարհով փոխանցել է  Ա.Կ-ի,Ի.Մ-ի եւ Վ.Զ- ի հեռախոսներին եւ այդ կերպ տարածել:

Հ.Մ-ի դեմ քրեկան գործ է հարուցվել 144 հոդվածի հատկանիշներով` մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 263 հոդվածի 1-ին մասով` պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը , եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին