▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա Հեղինեն դանակահարել է տղամարդուն և դիակը պահել նկուղում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին:

Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:

Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն մոտ 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող, Միլիոնի փողոցի տներից մեկում, և դիակը 1998 թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել  բակում գտնվող արհեստանոց:

Ալեքսանդր  Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով:

Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:

Հեղինե Գ.-ն ձերբակալված է: 

Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը:

Փաստի առթիվ   հարուցվել է  քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին