ԷկոԼուր-ը գրում է. Գերմանական Բոնն քաղաքում ավարտվեցին կլիմայի փոփոխության վերաբերյալ բանակցությունները: Երկրները զբաղվել են նոր պայմանագրի պատրաստմամբ, որը ուժի մեջ կմտնի 2020թ-ից հետո, ինչպես նաեւ աշխատել են մինչեւ 2020թ. Կիոտոյի արձանագրության գործողությունների երկրորդ շրջանի կանոնների վրա: Այս մասին ԷկոԼուրին Բոննից հայտնեց «Խազեր» ՀԿ նախագահ Ամալյա Համբարձումյանը: Ակնկալվում է, որ հարյուրամյակի վերջում տաքացումը կհասնի Ցելսյուսի 4 աստիճանի, ինչը կհանգեցնի աղետալի հետեւանքների:
Տաքացումը մինչեւ 2 աստիճանը պահելու համար անհրաժեշտ է մինչեւ 2050թ. հրաժարվել հանածո վառելիքից: 65 երկիր, այդ թվում` Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Եվրոպական միության այլ երկրներ, որոշ փոքր կղզյակ պետություններ, քիչ զարգացած երկներ եւ լատինոամերիկայն մի խումբ երկրներ, արդեն իսկ մտադրություն են հայտնել մինչեւ 2050թ. հրաժարվել հանածո վառելիքից` նավթից եւ գազից:
Բանակցությունների ժամանակ ոչ միայն բարձրացվել է ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հարցը, այլեւ յուրաքանչյուր երկրում համրավողականության միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը եւ կառավարության պատասխանատվության բարձրացումը իր պարտականությունները կատարելու հարցում: