«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք բոլորս մեծ սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հայորդիներին ապագայի բարգավաճման, հետագա սերունդների բարեկեցիկ ապագայի համար: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր հայոց բանակին եւ նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք»,- Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ Եռաբլուրում ասաց նրա հորեղբայրը՝ շարունակելով.
«Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց փառք Աստո, ունես 2 արու զավակ, որոնք կմեծանան ու քո կիսատ գործն ավարտին կհասցնեն»: