ԱՄՆ-ում 2-ամյա տղան, իրենց տանն ատրճանակ գտնելով, պատահաբար կրակել է 11-ամյա քրոջ վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է տեղի հիվանդանոցներից մեկում:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մայրը մի քանի վայրկյաններով դուրս է եկել երեխաների սենյակից: Ինչպես հետագայում է պարզվել լիցքավորած ատրճանակը պատկանել է ընտանիքի բարեկամներից մեկին, իսկ տվյալ ողբերգությունը դիտարկվել է որպես դժբախտ պատահար և գործին հետագա ընթացք չի տրվել: