Ազգային ժողովում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։
Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։
Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ այս տեղեկությունն այսօր հրապարակել էր 168 Ժամ-ը: