▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 13-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է

Երեկ՝ մարտի 29-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է մարտի 20-ին վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով, երեխան նշված բժշկական կնետրոն էր տեղափոխվել մարտի 20-ին, երբ Երևանի կենտրոնում վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ-ի կոմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից 2 օր անց երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Շամշյանը, մարտի 20-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին