▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել իր մորը բռնաբարած հորեղբորը սպանելու մեջ.168.am

168.am-ը գրում է, որ առաջին ատյանի դատարանը 19-ամյա տղային մեղավոր է ճանաչել հորեղբոր սպանության մեջ: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ նրա հայրը 1994թ. զոհվել է ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամանակ, որից հետո 19-ամյա տղան ու նրա մայրը շարունակվել են բնակվել իրենց տանը, որտեղ բնակվել է նաև 19-ամյա տղայի հորեղբայրը: Նրանց միջև գույքային հարցերի հետ կապված տարաձայնություններ են առաջացել:

 Ըստ դատարանի վճռի՝ դատաքննությամբ պարզվել է, որ 2013 թ. մարտ ամսի վերջերին, հորեղբայրը, ով հիմնականում ապրել ՌԴ-ում, հերթական անգամ այցելել է Հայաստան և Երևանում պատահաբար հանդիպելով եղբոր որդուն, նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաջորդ օրը մեկնել են տատիկի տուն, որտեղ էլ տան վերաբաժանման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել:

Ըստ վճռի՝ այդ ժամանակ խոսել են նաև այն մասին, որ հորեղբայրը բռնաբարել է 19-ամյա երիտասարդի մորը. հորեղբայրը խոստովանել է դա՝ մորը անվանելով անբարոյական: Ըստ դատարանի՝ 2013թ. ապրիլի 3-ին հորեղբայրը խանութից 5 շիշ գարեջուր է գնել, վերադարձել տուն ու խմել 1 շիշը, այդ ընթացքում զանգահարել է եղբոր 19-ամյա որդուն ու նրանց տուն գնալու ցանկություն է հայտնել: Այս օրը հորեղբայրն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է նրանց տուն, որտեղ էլ 19-ամյա որդու մոր հետ հաց են կերել, օղի և գարեջուր են օգտագործել: Այնուհետև ժամը 17-ի սահմաններում հորեղբայրը և 19-ամյա երիտասարդը գնացել են վերջինիս հոր գերեզմանին ու վերադառնալով շարունակել են ոգելից խմիչք խմել:

Ըստ դատարանի՝ սեղանի շուրջ խոսակցության ընթացքում հորեղբայրը, խախտելով բնակելի տան վերաբաժանման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հայտնել է, որ ինքը փոշմանել է ու չի պատրաստվում ազատել իրեն հատկացված սենյակը: Ըստ դատարանի՝ հորեղբայրը կրկին հայտնել է, որ 19-ամյա տղայի հայրը հայրը ոչ թե զոհվել է ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում, այլ ինքնասպան է եղել նրա մոր անբարո վարքագծի հետևանքով և նա անբարոյականի որդի է:

Դատարանն իր վճռում գրել է, որ 19-ամյա երիտասարդը գտնվել է 1.07 տոկոս աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վիրավորվել է  մոր հասցեին արված հորեղբոր արտահայտություններից, ապա հորեղբորը սպանելու դիտավորությամբ, գոտկատեղից հանել է մշտապես իր մոտ պահվող ծալովի դանակը: Սակայն հասկանալով ու զգալով, որ հորեղբայրը ցանկանում է իրեն սպանել, սեղանի վրայից վերցնելով գարեջրի ապակե շիշը, ցանկացել է դրանով հարվածել հորեղբորը, բայց վերջինս խույս է տվել հարվածից և գարեջրի տարան դիպչելով սեղանին, ջարդվել է:

Ըստ դատարանի՝ 19-ամյա երիտասարդը նստած տեղից բարձրացել է ու արագ առաջանալով դեմքով դեպի սեղանի շուրջ նստած հորեղբոր թիկունքային մաս, ձախ ձեռքը դրել է նստած վիճակում հորեղբոր ճակատին և դանակով 2 անգամ կտրել նրա կոկորդը: Ըստ դատարանի՝ դրանից հետո հորեղբայրը նստած տեղից վայր է ընկել ու տեսնելով, որ նա դեռևս ողջ է, նրան վերջնականապես ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, 19-ամյա տղան, կռանալով նրա վրա, դանակի ևս 13 հարվածներ է հասցրել հորեղբոր որովայնին, կրծքավանդակին, պարանոցին ու դեմքին:

Արդյունքում հորեղբայրը տրավմատիկ շոկից մահացել է: Դատարանն իր վճռում նաև նշել է, որ 19-ամյա երիտասարդը, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հորեղբոր դիակը ոտքով հրել, գցել է նկուղի մեջ ու դիմել փախուստի: Սպանության ականատես 19-ամյա երիտասարդի մայրը, վախենալով կատարվածից, մտել է տուն ու որոշ ժամանակ անց հեռացել տանից:

Ըստ դատարանի՝ 19-ամյա երիտասարդը դիակը թաքցնելուց հետո հասկանալով որ իր կատարածը կբացահայտվի, նույն օրը ժամը 21:36-ին իր բջջային հեռախոսով զանգահարել է ՀՀ ոստիկանություն ու հայտնել իր կողմից կատարված սպանության մասին: Ամբաստանյալը, ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, որ ինքը հորեղբորից պահանջել է դադարեցնել մոր հասցեին ուղղված վիրավորանքները, սակայն վերջինս շարունակել է իր հայհոյանքները, դարձյալ ասել, որ հայրն ինքնասպան է եղել անբարոյական մոր պատճառով, մայրն անբարոյական է, մայրն իր «քածն» է, իրեն անվանել է դարձյալ «անբարոյականի» տղա:

Ըստ վճռի՝ 19-ամյա տղան ասել է, որ  դա իրեն հունից հանել է, համբերության բաժակն արդեն լցվել է և տարիների կուտակված ցավն ու վիրավորանքն այլևս չտանելով, այդ պահին իր մոտ միտք է ծագել հորեղբոր արտահայտությունների համար գոտկատեղում եղած դանակով նրան վնաս պատճառել : Առաջին ատյանի դատարանը 19-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել և դատապարտել 9 տարի ազատազրկման:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին