▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14 միլիոնատերեր՝ Հայաստանի ԱԺ-ում. ովքե՞ր են նրանք.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ-ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30,37 մլն դոլար եւ 26,3 միլիոն եվրո։

Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը՝ կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երեւանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9,6 մլն դոլարով։

ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 2014 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրեր ներկայացրել են 127-ը։ Նրանց ընդհանուր դրամական միջոցների չափը կազմել է 62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար եւ 33.8 միլիոն եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին