▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13 ձերբակալված, 14 վիրավոր, որոնցից 1-ի վիճակի ծանր է...Սրբազանը ցուցարարներին հանդարտեցրել է

Շիրակի մարզի դատախազության առաջ հավաքված ցուցարարներին դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով հանդարտության կոչ է արել ու ասել է, որ մտնում է Գյումրիում գտնվող  Հայաստանի գլխավոր դատախազի մոտ` միջնորդելու, որ ձերբակալվածներն ազատ արձակվեն:

Սրբազանը նաև ասել է, որ կա 13 ձերբակալված, 14 վիրավոր, որոնցից մեկի վիճակի ծանր է...

-Տուն գնացեք, բավարար է այսօր, օրհնում եմ Ձեզ, գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ գլխավոր դաըախազի մոտ, ով որ լսում է ինձ թող գնա, թող մնան չլսողները ու տեսնեմ, թե որտեղից է այդ չլսողը...Գնացեք տուն, ձեր ցավը տանեմ, ժողովուրդ...,-ժողովրդին դիմելով ասել է սրբազանը: 

Ցուցարարները սրբազանի խոսքից հետո սկսել են հեռանալ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին